ՄՄարիամ Պետրոսյան

Մալիում ֆրանսիացի զինվոր է զոհվել

Մալիում ֆրանսիացի զինվոր է զոհվել

Ֆրանսիայի նախագահական նստավայրից հայտնել են, որ շաբաթ օրը Մալիում իրականացված հակաահաբեկչական գործողության ընթացքում ֆրանսիացի զինվոր է զոհվել։

Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ գործողության ժամանակ ֆրանսիական զինուժի բրիգադիր Ռուան Պուանտոն գտնվել է զրահապատ մեքենայում, որի անիվների տակ պայթել է ինքնաշեն արկը։

Նախագահ Մակրոնը ցավակցել է զոհված զինվորի ընտանիքին և  իր աջակցությունն է հայտնել ֆրանսիացի զինվորներին, ովքեր մասնակցում են հակաահաբեկչական գործողություններին։ Ֆրանսիական զինուժը Մալիում է գտնվում 2014 թվականից։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում