ՄՄարո Թարվերդյան

Արարատի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեկ կիլոգրամից ավելի չոր զանգված և կանեփի ճյուղեր

Արարատի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեկ կիլոգրամից ավելի չոր զանգված և կանեփի ճյուղեր

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացվել էր հավաստի տեղեկություն, որ Արտաշատ քաղաքի Ստեփանյան փողոցի բնակիչ, 55-ամյա տղամարդը բակում ապօրինի պահում և օգտագործում է կանեփի բույսից պատրաստված թմրանյութ։

 

Դեկտեմբերի 4-ին քրեական ոստիկաններն այցելեցին տղամարդուն․ նա հաստատել է, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է։

 

Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տանը հայտնաբերվեց տարբեր տարաներով և փաթեթներով ընդհանուր մոտ 560 գրամ կանեփի չոր զանգված և մոտ 600 գրամ կանեփի ճյուղեր։
 
Հանգամանքները պարզվում են։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում