ՄՄարի Կոստանյան

Christianity Today-ի անդրադարձը՝ Հայոց ցեղասպանության ամերիկյան բանաձևին

Christianity Today-ի անդրադարձը՝ Հայոց ցեղասպանության ամերիկյան բանաձևին

«Արդյո՞ք Հայոց ցեղասպանության ճանաչման ամերիկյան բանաձևը կգոհացնի քրիստոնյա հայերին». նման գլխագրով հոդված է հրապարակել Christianity Today (CT) պարբերականն՝ անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը:

Պարբերականն արձանագրել է 1915-23 թվականներին Օսմանյան կայսրության կողմից 1.5 մլն հայերի զանգվածաբար սպանությունների փաստը և նշել, որ բանաձևի ընդունումը վերաբերում է այդ ժամանակներում Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող քրիստոնյա բոլոր փոքրամասնությունների զոհերին:

Նշվում է նաև, որ բանաձևը Սենատում հաստատվելու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրվելու դեպքում ԱՄՆ-ը կպարտավորվի ոգեկոչել Ցեղասպանությունը, կմերժի դրա ժխտումն ու մարդկանց այնպես կկրթի, որ ապագայում կանխվեն նման վայրագությունները: 

Հոդվածագիրը նշում է, որ եթե նույնիսկ  ամերիկահայերը բավարարվեն այդ բանաձևի ընդունմամբ, Մերձավոր Արևելքի հայերը, որոնք ավելի մոտ են գտնվում իրենց նախնիներից հայրենի հողերը խլած թուրքերին, անպայման կընդվզեն:

Christianity Today-ն անդրադարձել է ԱՄՆ-ում բանաձևի ընդունման գործում կոնգրեսական Ադամ Շիֆի ներդրմանը, որի ջանքերի ու դրական արդյունքի համար պահանջվեց շուրջ 19 տարի:

Հոդվածագիրը խոսում է նաև հակառակ ջանքերի և այն մասին, թե ինչպես է Թուրքիան անդադար փորձում խոչընդոտել գործընթացին՝ միայն մեկ տարվա ընթացքում ծախսելով 13.4 միլիոն դոլար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում