ՄՄարի Կոստանյան

Պորտուգալիան ԵՄ-ում երրորդն է՝ օֆշորներում ունեցած միջոցներով

Պորտուգալիան ԵՄ-ում երրորդն է՝ օֆշորներում ունեցած միջոցներով

Jornal de Negócios պարբերականի տեղեկացմամբ՝ Պորտուգալիան օֆշորներում ունեցած միջոցների ծավալով Եվրամիության երրորդ պետությունն է : 2001-2016 թվականներին պորտուգալացիներն օֆշորային գոտի են դուրս բերել մոտ 50 միլիարդ եվրո: Այս մասին հայտնի է դարձել եվրոպական հանձնախմբի անցկացրած հետազոտության արդյունքում: Հաղորդվում է նաև, որ Պորտուգալիային գերազանցում են Կիպրոսն ու Մալթան:

Օֆշորներ տեղափոխվելը հաճախ կապված է լինում հարկերից խուսափելու փորձերի հետ: Բայց Պորտուգալիայի և մյուս երկրների պարագայում, երբ ԵՄ-ից ստացվում է ֆինանսական օժանդակություն, առաջին պլան են գալիս տնտեսական անկայունությունն ու եկամուտները պաշտպանելու՝ մարդկանց ցանկությունը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում