ՄՄարի Կոստանյան

Հուլիսի 18-29-ն արձանագրվել է հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնների խախտման 4 դեպք

Հուլիսի 18-29-ն արձանագրվել է հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնների խախտման 4 դեպք

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2022 թվականի հուլիսի 18-29-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ:

Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 35 դեպք, որից 15 դեպքով հաշվարկվել է 3.070.687 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 
Նախկինում արձանագրված 13 դեպքով հաշվարկվել է 448.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 1.030.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
 

Մասնավորապես`

 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
 
Արձանագրվել է 11 դեպք, որից 10-ով հաշվարկվել է 2.612.900 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
Նախկինում արձանագրվել է 5 դեպք, որից 1-ով նաև հաշվարկվել է 448.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5-ով նշանակվել 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
 
Արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 225.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

 

Ընդերքի պահպանության ոլորտ
 
Արձանագրվել է 2 դեպք:

 

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

 

Արձանագրվել է 1 դեպք:
 
Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
 
Արձանագրվել է 11 դեպք, որից 3-ով հաշվարկվել է 232.787 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է 350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Պետական փորձաքննություններ
 
Արձանագրվել է 4 դեպք:

 

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

 

Արձանագրվել է 4 դեպք:
 
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (ընդհանուր՝ 50.000 ՀՀ դրամ)։
 
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.379.696 ՀՀ դրամ:

 

Ստուգումների վերաբերյալ

 

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 8 հանձնարարագիր, որից`

 

3-ը՝ ՓՀԷԿ.
2-ը՝ ընդերքօգտագործում.
1-ը՝ ձկնաբուծարան.
1-ը՝ թափոնի տեղադրում, փոխադրում, վնասազերծում.
1-ը՝ շինարարություն։

 

Նախկինում իրականացված 13 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 22 որոշում՝ 2.220.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 18.221.294 ՀՀ դրամի չափով։
 
Տրվել է խախտումները վերացնելու մասին 8 հանձնարարական։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում