ՄՄարի Կոստանյան

ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը եթովպական պատվիրակությանը հրավիրել է մասնակցելու «Սթարմուս VI» փառատոնին

ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը եթովպական պատվիրակությանը հրավիրել է մասնակցելու «Սթարմուս VI» փառատոնին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արգավ Ալեմայեհու Տեգենուի գլխավորած պատվիրակությանը։ 

Գևորգ Մանթաշյանը դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության ուղղությունները, անդրադարձել  թվայնացման, ստարտափների զարգացման, տեխնոլոգիական կրթության ուղղությամբ իրականացվող ծրագրերին։

Արգավ Ալեմայեհու Տեգենուն իր հերթին ներկայացրել է տեխնոլոգիական ուղղություններով Եթովպիայում ձեռքբերումները՝ ընդգծելով արդյունաբերական կենտրոնների, էկոհամակարգի, տեխնոարդյունաբերության զարգացմանն ուղղված ձեռքբերումները։  

Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային կառավարման, տեխնոլոգիական կրթության և մի շարք այլ ուղղություններով երկու երկրների միջև համագործակցության զարգացման հնարավորությունները։

Գևորգ Մանթաշյանը հյուրերին է ներկայացրել նաև Հայաստանում անցկացվող տեխնոլոգիական ոլորտի միջոցառումները՝ առանձնացնելով  սեպտեմբերի 5-10-ը կայանալիք «Սթարմուս VI» գիտության և արվեստի միջազգային փառատոնը, հրավիրելով եթովպական պատվիրակությանը մասնակցելու մեր երկրում անցկացվող նշանակալի այդ իրադարձությանը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում