ՄՄարի Կոստանյան

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ

Հուլիսի 30-ին՝ ժամը 09։49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Այնթապ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են BMW (վարորդ՝ Գ. Կ.) և KamAZ (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1957 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են BMW մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում