ՄՄարի Կոստանյան

New York Times-ի անդրադարձը՝ ԱՄՆ-ՌԴ միջուկային սպառազինությանը

New York Times-ի անդրադարձը՝ ԱՄՆ-ՌԴ միջուկային սպառազինությանը

New York Times-ն անդրադարձել է ԱՄն-ի և Ռուսաստանի Դաշնության միջուկային սպառազինության ներուժի զսպմանը միտված պայմանագրի տապալմանն ու դրան փոխարինող այլընտրանքի բացակայությանը:

Ցիտելով ռուս բարձրաստիճան պաշտոնյային՝ հոդվածագիրը նշել է, որ Դոնալդ Թրամփի «ամենաչսիրած» վերջին միջուկային համաձայնագրի ժամկետը լրանում է 14 ամսից, և նոր համաձայնագիր ստորագրելու համար արդեն ժամանակ չի մնում:

2021 թվականի փետրվարին, միջուկային զենքի ավելացումը սահմանափակող ամենակարևոր համաձայնագրի ժամկետի իրավական ուժը կորցնելուց հետո, մեծ է հավանականությունը, որ Վաշինգտոնն ու Մոսկվան բոլորովին կաշկանդված չեն լինի իրենց սպառազինությունն առանց սահմանափակումների ավելացնելու և կատարելագործելու հարցում:

Այս տարի «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից դուրս գալու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո, պարբերականը կասկածի տակ է դնում նաև Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի ճակատագիրը:

Այս պայմանագիրը սահմանափակում է ռազմավարական սպառազինության թիվը, որը համարվում է ամենահզոր զենքը, որ երկու կողմերը կարող են արձակել սուզանավերից:

Հիշեցնենք, որ սպառազինության զսպման ու կրճատման մի շարք պայմանագրերից հետո, ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի համաձայն, երկու կողմերն իրենց ռազմավարական սպառազինության թիվը կրճատել էին1550-ով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում