ՄՄարի Կոստանյան

Նա հեռանում է շան նման. Թրամփի արձագանքը՝ ընտրապայքարից դուրս եկող Բեթո Օ' Ռուրքի հասցեին

Նա հեռանում է շան նման. Թրամփի արձագանքը՝ ընտրապայքարից դուրս եկող Բեթո Օ' Ռուրքի հասցեին

ԱՄՆ Թեքսասի նախկին կոնգրեսական Բեթո Օ' Ռուրքը դադարեցնում է 2020 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնին դեմոկրատակների կողմից առաջադրվելու իր թեկնածությունը:

Ընտրապայքարը դադարեցնելու մասին Բեթո Օ' Ռուրքը թվիթերյան իր էջում գրել է. «Մեր քարոզարշավի ժամանակ մենք մշտապես ամեն ինչ հստակ ենք տեսել, խոսել ենք անկեղծ և գործել ենք վճռական»:

Նախկին կոնգրեսականն, ի դեպ, բազմիցս քննադատել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփին ու նրա վարած քաղաքականությունը:

Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահն արձագանքել է Բեթո Օ' Ռուրքի ընտրապայքարը դադարեցնելու որոշմանը:

Սպիտակ տան  ղեկավարը ծաղրել է իր քաղաքական մրցակից Օ' Ռուրքին՝ հայտարարելով, որ «նա հեռանում է շան նման»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում