ՄՄարիամ Պետրոսյան

ԱՄՆ քաղաքացիները՝ երկրի նախագահի իմփիչմենթի մասին․ հարցում

ԱՄՆ քաղաքացիները՝ երկրի նախագահի իմփիչմենթի մասին․ հարցում

ԱՄՆ բնակիչների կարծիքը բաժանվել է երկու, համարյա հավասար, մասերի՝ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցում։

Ամերիկացիների 49 տոկոսը կողմ է քաղաքական գործչին պաշտոնանկ անելուն, իսկ 47 տոկոսը՝ դեմ։ Այսպիսի արդյունքներ են գրանցել Washington Post-ABC News-ի անցկացրած հարցումները։

Իմփիչմենթին դեմ է Հանրապետական կուսակցության անդամների 82 տոկոսը, դեմոկրատների նույնքան՝ 82 տոկոսը, կողմ է արտահայտվել։

Իսկ ամերիկացիները, որոնք իրենց չեն համարում նշված կուսակցությունների կողմնակիցներ, արտահայտվել են հետևյալ կերպ․ նախագահին հեռացնելուն կողմ ՝ 47 տոկոս, դեմ՝ 49։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում