Ռուսաստանի և Ուկրաիանայի միջև հակամարտությունը շարունակվում է

Ռուսաստանի և Ուկրաիանայի միջև հակամարտությունը շարունակվում է

Ռուսաստանի և Ուկրաիանյի միջև ռազմական գործողությունները շարունակվում են: Գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 140 անօդաչու թռչող սարք: Թիրախավորվել են Օդեսան, Դնեպրոպետրովսկը: Կան վիրավորներ և ավերածություններ:

Ռուսաստանն էլ հայտնել է ուկրաինական 100-ից ավելի ԱԹՍ խոցելու մասին:

Այդ ամենի ֆոնին Մոլդովայի արտգործնախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպանին և նրան ցույց տվել ռուսական անօդաչու թռչող սարքը, որը երկրի տարածք էր ներխուժել նոյեմբերի 25-ին Ուկրաինայի ուղղությամբ ռուսական զանգվածային հարվածների ընթացքում: ԱԹՍ-ն ընկել էր մասնավոր տան վրա: Վնասներ չեն արձանագրվել:

Անօդաչուները խախտել էին նաև Ռումինիայի օդային տարածքը:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©