ՔՔրիստինա Մկրտչյան

Վայոց ձորում աղբավայրերի հրդեհները վերահսկողության տակ են. մարզպետ

Վայոց ձորում աղբավայրերի հրդեհները վերահսկողության տակ են. մարզպետ

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի և Ջերմուկ քաղաքի «Զիրակ» կոչվող աղբավայրերում այս պահին տեղի ունեցող հրդեհների հետևանքով առաջացած ծուխը որոշ անհարմարություններ է պատճառում բնակիչներին։ Խնդիրը գտնվում է վերահսկողության տակ, իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ հրդեհի կանխման ուղղությամբ։ Այս մասին գրառում է կատարել Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը:

 
«Հաջորդ տարվա մայիսին Վայք համայնքի տարածքում նախատեսվում է կառուցել կենցաղային թափոնների տեսակավորման կայան, որը կսպասարկի Վայոց ձորի մարզի բոլոր բնակավայրերը։ Թափոնների տեսակավորումն ու նախնական մշակումը զգալիորեն կնվազեցնեն դրանց ծավալը և կնպաստեն մարզում թափոնների կառավարման համակարգի էական բարելավմանը։

 

Հարգելի բնակիչներ, ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարությունների համար»,- գրել է նա։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում