Ուկրաինացիները ցնցված են ամերիկացի կոնգրեսականների դիրքորոշումից

Ուկրաինացիները ցնցված են ամերիկացի կոնգրեսականների դիրքորոշումից

Ուկրաինայի Ռադան կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին մանրակրկիտ հետաքննել «Ազով» գնդի գործունեությունը, որին ամերիկացի խորհրդարանականները ցանկանում են ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 40 անդամներ՝ դեմոկրատ Մաքս Ռոուզի գլխավորությամբ, այն կարծիքին են, որ «Ազովը» կարող է կապված լինել ԱՄՆ-ում կրակոցների դեպքերի և ԱՄՆ-ի քաղաքացիների հավաքագրման հետ:

Ուկրաինական կողմը պնդում է, որ կոնգրեսականներն «Ազով» գունդն ահաբեկչական կազմակերպություն են անվանել՝ չհաստատված փաստերի հիման վրա: Միևնույն ժամանակ, 2015-ի հունվարից այդ ստորաբաժանումը ազգային գվարդիայի մաս է կազմում: Ավելի վաղ «Ազովին» աջակցություն է հայտնել Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը: Ըստ նախարարի՝ զորամասն օրինակելի է կատարում երկրի պաշտպանությանն ուղղված մարտական առաջադրանքները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում