ՄՄարիամ Մխիթարյան

Օրենսդիր Օկասիո-Կորտեսը կարող է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում. Fox News

Օրենսդիր Օկասիո-Կորտեսը կարող է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում. Fox News

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը ղեկավար է փնտրում, որն էլ կառաջադրվի 2028 թվականի նախագահի պաշտոնում: Ըստ Fox News-ի, այդ պաշտոնին հավակնում է Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը:

Նյու Յորքից 36-ամյա օրենսդիրը ԱՄՆ Կոնգրեսում ընտրված ամենաերիտասարդ կինն է: Օկասիո-Կորտեսը Ներկայացուցիչների պալատում ընտրվել  է 2018 թվականին՝ 29 տարեկանում: Նա համարվում է Դեմոկրատական ​​կուսակցության առաջադեմ թևի անդամ:

2028 թվականի ընտրությունում ԱՄՆ նախագահի պաշտոնի համար հնարավոր այլ թեկնածուների թվում են Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը և նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը, որը 2024 թվականի նախագահի ընտրությունում պարտվել է հանրապետական ​​Դոնալդ Թրամփին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում