ՄՄարիամ Մխիթարյան

The Telegraph-ը հրապարակել է Ուկրաինայի համար ԵՄ խաղաղության ծրագրի ամբողջական տեքստը

The Telegraph-ը հրապարակել է Ուկրաինայի համար ԵՄ խաղաղության ծրագրի ամբողջական տեքստը

Բրիտանական «The Telegraph թերթը հրապարակվել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման Եվրամիության ծրագրի ամբողջական տեքստը։ Այն պատրաստվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին ի պատասխան և ներառում է 24 պահանջ։

Տեքստում նշվում է, որ հակամարտության ավարտից հետո պետք է միջոցներ ստեղծվեն հուսալի խաղաղության և անվտանգության համար: Ռուսաստանն ու Ուկրաինան պարտավոր կլինեն պահպանել հրադադարի ռեժիմը, այդ թվում՝ երկնքում և ծովում։

Փաստաթղթում հստակեցվում է, որ Մոսկվան ու Կիևը պարտավոր են սկսել բանակցություններ իրավիճակի մոնիթորինգին երրորդ երկրների մասնակցության վերաբերյալ։ Հրադադարի ռեժիմին հետևելու են Ուկրաինայի դաշնակիցները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ։ Այս ամենը պետք է լինի, ինչպես նշվում է, հեռավար ձևաչափով, սակայն երկրներն իրավունք ունեն այդ նպատակների համար օգտագործել ԱԹՍ-ներ։ Կարևորվում է մեխանիզմի ստեղծումը, որի միջոցով կողմերը կզեկուցեն հրադադարի պահպանման մասին։

ԵՄ-ն պահանջել է, որ Մոսկվան Ուկրաինային հանձնի բոլոր «տեղահանված» երեխաներին, կողմերը ռազմագերիներին փոխանակելու են «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Խաղաղության ծրագրում նշվում է, որ Ռուսաստանը կազատի կալանքի տակ գտնվող բոլոր քաղաքացիական անձանց։

Նշվում է, որ կողմերը համաձայնության կգան շփման ներկայիս գծի վերաբերյալ միայն հրադադարից հետո: Ընդ որում՝ համաձայնությունից հետո կողմերը պարտավոր են դրանք ուժով չփոխել:

Ուկրաինային նաև կտրամադրվեն անվտանգության երաշխիքներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, նման ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին: Կիևը կարող է դաշնակից ուժեր տեղակայել երկրում: Ուկրաինայի զինված ուժերը և պաշտպանական արդյունաբերությունը որևէ սահմանափակում չեն ունենա։

Հայտարարության մեջ նշվում է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր է միայն դաշինքի բոլոր անդամների համաձայնությամբ: ԵՄ-ն էլ առաջարկել է երկիրը ներառել իր կազմում: Ուկրաինան պարտավորվում է մնալ ոչ միջուկային պետություն և պահպանել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը։

Եվրոպական ծրագրում նաև նշվում է, որ Ուկրաինան վերահսկողություն կհաստատի Զապորոժիեի ատոմակայանի և Կախովկայի հիդրոէլեկտրակայանի նկատմամբ: Կիևը, ինչպես խոստացել էր ԵՄ-ն, կկարողանա ֆինանսական փոխհատուցում պահանջել, «այդ թվում՝ ռուսական ակտիվներից»։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն էլ կմեղմացվեն միայն կայուն խաղաղության հասնելուց հետո։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում