ԴԴավիթ Մուրադյան

Ճամբարակ-Թթուջուր հատվածում այրվում է խոտածածկ տարածք․ կրակի տարածումը դեպի անտառներ և բնակելի գոտիներ կանխվել է

Ճամբարակ-Թթուջուր հատվածում այրվում է խոտածածկ տարածք․ կրակի տարածումը դեպի անտառներ և բնակելի գոտիներ կանխվել է

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել․ սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։ 

Ինչպես 1lurer.am-ին հայտնել են ՆԳՆ-ից, կազմակերպվել է համապատասխան արձագանքում։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի և Տավուշի ստորաբաժանումներից մարտական 5 հաշվարկ, 4 օպերատիվ խմբեր։

Նախնական տվյալներով՝ այրվում է 70-80 հա խոտածածկ տարածք։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ։  

Այս պահին հրդեհաշիջման աշխատանք է կատարում 90 փրկարարական ծառայող։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում