ՄՄարո Թարվերդյան

Ապօրինի ծառահատումների դեմ Իջևանի համայնքային ոստիկանների պայքարը շարունակվում է

Ապօրինի ծառահատումների դեմ Իջևանի համայնքային ոստիկանների պայքարը շարունակվում է

Ապօրինի անտառահատումների դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները նոյեմբերի 20-ին՝ ժամը 19․00-ի սահմաններում, Այգեհովիտ բնակավայրի տարածքում կանգնեցրել են փայտով բեռնված «ԳԱԶ-66» բեռնատարը: Վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։

Բեռնատարը տեղափոխվել է Իջևանի անտառտնտեսության պահեստ: Պարզվել է, որ 6 խմ փայտանյութը պատրաստված է հաճարենի, ուռենի և բոխի ծառատեսակներից:

Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել:

Այգեհովիտ գյուղի բնակիչ 34-ամյա վարորդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում