ԳԳոհար Սարգսյան

Երիտասարդը ձերբակալվել է թմրանյութով փաթեթներ տեղադրելիս. համայնքային ոստիկանների բացահայտումը

Երիտասարդը ձերբակալվել է թմրանյութով փաթեթներ տեղադրելիս. համայնքային ոստիկանների բացահայտումը

Անօրինական թմրաշրջանառության վերաբերյալ ստացած տեղեկությունն իրացնելիս Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում ձերբակալեցին Երևանի Գայի փողոցի բնակիչ 22-ամյա երիտասարդի և իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխեցին բաժին:

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով մեկ փաթեթ` լցված մարիխուանայի նմանվող զանգվածով: Երիտասարդը հայտնեց, որ Տելեգրամ հավելվածի միջոցով ձեռք է բերել նման 20 փաթեթ` դրանք տեղադրելու նպատակով:

Դրանցից 2-ն արդեն տեղադրել է Երևանում, 14-ը՝ Վաղարշապատում, 3-ն էլ՝ Արմավիր քաղաքում:

Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում նույն օրը կատարված զննությամբ երիտասարդի տեղադրած փաթեթները հայտնաբերվեցին:

Դատարանի որոշմամբ խուզարկվեց նաև երիտասարդի ավտոմեքենան. հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով լցված ևս 9 փաթեթ:

Հանգամանքները պարզվում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում