Լեհաստանը փակում է Գդանսկում Ռուսաստանի հյուպատոսությունը

Լեհաստանը փակում է Գդանսկում Ռուսաստանի հյուպատոսությունը

Չորեքշաբթի Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ հետ է կանչում Գդանսկում Ռուսաստանի հյուպատոսական ներկայացուցչության աշխատանքի թույլտվությունը:

Արտգործնախարարն այդ որոշումը կապել է վերջին երկաթուղային միջադեպերի հետ։ Նա հավելել է, որ եթե նման միջադեպեր կրկնվեն, «կկայացվեն հետագա որոշումներ»։

Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել էր, որ հայտնաբերվել է Լեհաստանում երկաթգծերի պայթեցման մասնակից Ուկրաինայի երկու քաղաքացի, որոնք «երկար ժամանակ համագործակցում են ռուսական հետախուզության հետ»: Ըստ տեղեկության՝ նրանք հասցրել են հանրապետության տարածքը լքել՝ «Տերեսպոլ» անցակետով անցնելով Բելառուս:

Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը փակելու՝ Լեհաստանի որոշումը ոչ մի կերպ հիմնված չէ առողջ բանականության վրա, և Մոսկվան ափսոսում է դրա համար՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան էլ «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ Մոսկվան կարձագանքի Գդանսկում իր գլխավոր հյուպատոսության փակմանը՝ կրճատելով Լեհաստանի դիվանագիտական ​​ու հյուպատոսական ներկայությունը Ռուսաստանում։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©