Ամփոփվեցին Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները

Ամփոփվեցին Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները

Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին կազմակերպված հանդիսավոր նիստին միացան բարեկամ երկրների նախագահներ, կառավարությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, օտարերկրյա դեսպաններ եւ այլ հյուրեր:

Հանրապետության ղեկավարից ու Կաթողիկոսից բացի ելույթներ ունեցան նաեւ Կիպրոսի, Ֆրանսիայի, Սերբիայի եւ Ռուսաստանի Նախագահները: Նրանք իրենց խոսքում դատապարտեցին Հայոց Ցեղասպանությունն ու ամբողջ աշխարհին եւս մեկ անգամ կոչ արեցին ընդունել պատմական իրողությունը:

Փարիզյան թագուհին՝ էյֆելյան աշտարակը, իր լույսերը մարեց՝ ֆրանսիացիների անունից զորակցություն հայտնելով հայ ժողովրդին: Լոս Անջելեսում տեղի ունեցավ քաղաքի պատմության մեջ երբեւէ գրանցված ամենամարդաշատ բողոքի ակցիան:

Իտալիայի խորհրդանիշի՝ Կոլիզեումի լույսերը նույնպես անջատվեցին՝ ի նշան ցավակցության:  Մարսելի «Օլիմպիկի» երկրպագուները «Լորիանի» հետ հանդիպման սկզբում Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեցին ահռելի տրիբունայով մեկ մեր եռագույնը պարզած, ինչպես նաեւ դատապարտող կենդանի պաստառ կազմելով։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում