Հայ և ֆրանսիացի ուսանողները քաղաքաշինական հաջողված փորձը կիրառելու են երևանյան թաղամասերում

Հայ և ֆրանսիացի ուսանողները քաղաքաշինական հաջողված փորձը կիրառելու են երևանյան թաղամասերում

Երևանի և Լիոնի քաղաքապետների, ինչպես նաև Լիոնի մետրոպոլիայի նախագահի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրի շրջանակում նախատեսվում է 5 հիմնարար ուղղությունների՝ կանաչապատմանև քաղաքաշինության, կրթության և երիտասարդության, առողջապահության, մշակույթի և սպորտի,  նաև կայուն զբոսաշրջության ոլորտների համապարփակ զարգացում: 

Գործակցության շրջանակում հայ և ֆրանսիացի ուսանողները համատեղել են ուժերը քաղաքաշինության և կանաչապատման զարգացման ոլորտում: Համատեղ աշխատանքի արդյունքում ուսանողներն իրենց քաղաքաշինական հաջողված փորձը կիրառելու են երևանյան թաղամասերում:

Այն նաև յուրօրինակ կապ է ստեղծում Լիոնի ճարտարապետական Բարձր դպրոցի և Հայաստանի Ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանողների և դասախոսների միջև:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©