Իրանը պնդում է, որ պատրաստ է վերսկսելու միջուկային բանակցությունները Վաշինգտոնի հետ

Իրանը պնդում է, որ պատրաստ է վերսկսելու միջուկային բանակցությունները Վաշինգտոնի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պնդել է, որ Իրանը գաղտնի միջուկային օբյեկտներ չունի, և որ երկրի բոլոր միջուկային օբյեկտները գտնվում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հսկողության տակ:

«Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի և ԱՄՆ-ի ավիահարվածների արդյունքում Իրանն այլևս ուրան չի հարստացնում: Սակայն դա չի նշանակում, թե մենք կհրաժարվենք քաղաքացիական միջուկային ծրագրի և սեփական ուրանի հարստացման իրավունքից»,- Արաղչիի խոսքը հաղորդել է IRNA լրատվական գործակալությունը:

Նրա խոսքով՝ Թեհրանը պատրաստ է վերսկսելու միջուկային բանակցությունները Արևմուտքի հետ, բայց միայն փոխադարձ հարգանքի հիման վրա և առանց ճնշման։

ԱԷՄԳ -ի տվյալներով՝ Իսրայելի հետ պատերազմից առաջ Իրանն ունեցել է ավելի քան 400 կգ ուրան, որը հարստացված է եղել մինչև 60 տոկոս։ Իրանն աշխարհում միակ պետությունն է, որը չունի միջուկային ռումբ և ունի այդքան բարձր մակարդակի հարստացված ուրան։ Միջուկային զենքի մշակման համար անհրաժեշտ է հարստացում մինչև 90 տոկոս կամ ավելի։ Թեհրանը հերքել է, որ ձգտում է մշակել միջուկային զենք։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©