ՄՄարի Կոստանյան

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Բրատիսլավայում կհանդիպեն դեկտեմբերի 5-ից 6-ը

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Բրատիսլավայում կհանդիպեն դեկտեմբերի 5-ից 6-ը

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն դեկտեմբերի 5-ից 6-ը՝ Բրատիսլավայում, որտեղ կայանալու է ԵԱՀԿ արտգործնախարարների հերթական նիստը: Այդ մասին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը:

«Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների դինամիկան մի փոքր դանդաղել է: Մենք հույս ունենք, որ արտգործնախարարների առաջիկա հանդիպումը նոր թափ կհաղորդի այդ գործընթացին»: 

Կառույցի ղեկավարը հայտնել է, որ հակամարտության երկու կողմերն էլ կայունություն են պահպանում անվտանգության գոտում և արդեն իրագործել են վստահության ամրապնդմանն ուղղված մի քանի միջոցառումներ, այդ թվում՝ «ուղիղ կապի հաստատում Երևանի ու Բաքվի միջև»:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ բանակցությունները շարունակվում են, այդ թվում՝ գերիների փոխանակման և լրագրողների փոխադարձ այցերի վերաբերյալ:

«Հայտարարությունները, որոնք պնդում են, թե ղարաբաղյան հարցը կարող է կարգավորվել միայն ու միայն այս ճանապարհով, թերևս կարգավորմանը չեն նպաստում, և հենց դիրքորոշումները մերձեցնելու և փոխզիջման հասնելու համար էլ անհրաժեշտ են համանախագահների ջանքերը»,- Ռուսաստանի արտգործնախարարը պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում