Twitter սոցիալական կայքի ղեկավարությունը որոշում է կայացրել ցանկացած քաղաքական գովազդի համար արգելք սահմանելու մասին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի մամուլի ծառայությունը սրան կտրուկ է արձագանքել: Սպիտակ տան ղեկավարի շտաբում նշել են, որ սոցիալական կայքը հարյուր միլիոնավոր դոլարի արժողությամբ պոտենցիալ շահույթից է հրաժարվում:
«Շատ հիմար որոշում՝ բաժնետերերի նկատմամբ: Արդյո՞ք, Twitter-ը կհրաժարվի տեղադրել կողմնակալ ԶԼՄ-ների գովազդները, որոնք ուղղված են լինելու հանրապետականների դեմ»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ից ուժի մեջ է մտնում Twitter սոցիալական կայքում քաղաքական գովազդի արգելքը: Արգելքի պատճառը նպատակաուղղված գովազդի միջոցով մարդկանց քաղաքական նախընտրությունները չվիրավորելն է:










