Կարբի գյուղում թոնրի լավաշի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Կարբի գյուղում թոնրի լավաշի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սերոբ Սարգսյանին պատկանող թոնրի լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը (Արագածոտնի մարզ, գ. Կարբի): Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

 

Որոշման հիմքը ՍԱՏՄ Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրած սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են, մասնավորապես՝

  • արտադրական շինությունների կառուցվածքը չի ապահովում ախտահանման, միջատազերծման, կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորությունը,

  • հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

  • տանիքների ներքին մակերևույթը, առաստաղը չեն կանխարգելում բորբոսի առաջացումը, առաստաղից ծեփի մասնիկներ թափվելու վտանգը՝ նպաստելով խոնավության խտացմանը։

 

Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:
logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©