ՄՄարի Կոստանյան

Սիրիական հակամարտության կողմերը՝ բանակցության սեղանի շուրջ

Սիրիական հակամարտության կողմերը՝ բանակցության սեղանի շուրջ

Ավելի քան ութուկես տարվա քաղաքացիական պատերազմից հետո սիրիական հակամարտության բոլոր կողմերն առաջին անգամ մեկ սեղանի շուրջ են նստել: Ժնևում այսօր իր աշխատանքն է սկսել Սիրիայի սահմանադրական հանձնաժողովը, որը ՄԱԿ-ի աջակցությամբ պետք է մշակի Սիրիայի մայր օրենքի նոր նախագիծը:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Փեդերսենը նիստի բացմանը հայտարարել է, որ «պատմական իրադարձություն է տեղի ունեցել»: 

«Այն փաստը, որ դուք պատրաստ եք երկխոսություն սկսել՝ հզոր հույսի ազդակ է սիրիացիների համար»,-  ասել է Փեդերսենը:

Սիրիայի սահմանադրական հանձնաժողովը կազմված է 150 ներկայացուցիչներից. 50 ներկայացուցիչ սիրիական կառավարությունից են, 50-ը՝ ընդդիմությունից, 50-ը՝ քաղհասարակությունից:

Այս մարմինն առաջիկա ամիսներին պետք է մշակի երկրի նոր սահմանադրության նախագիծ, որը հետագայում պետք է հիմք դառնա ՄԱԿ-ի հովանու ներքո ազատ ընտրությունների անցկացման համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում