ԿԿարմեն Ղուկասյան

Հրդեհ Կարենիս գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը

Հրդեհ Կարենիս գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 16։18-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարենիս գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում՝ կիսակառույց շինության ներսում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:35-ին, մարվել՝ 22:22-ին: Այրվել են մոտ 400 հակ անասնակեր և շինությանը կից ծածկի (մոտ 18 քմ) փայտե կառուցատարրերը։

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տուն և անասնագոմ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում