ՄՄարիամ Մխիթարյան

Չիլիի նախագահը չեղարկել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը

Չիլիի նախագահը չեղարկել է  Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը

Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան որոշել է չեղարկել նոյեմբերին Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի անցկացումը Սանտյագոյում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Որոշման պատճառը երկրում զանգվածային բողոքի ցույցերն են: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ չի մասնակցի գագաթնաժողովի աշխատանքներին: Նախագահի մամուլի քարտուղար Պեսկովի խոսքով՝ Պուտինի որոշումը կապված է ոչ թե Սանտյագոյում անկարգությունների, այլ մեծ թվով ներքին միջոցառումների հետ: Ռուսաստանի նախագահը միաժամանակ հայտարարել է, որ կմասնակցի դարձյալ նոյեմբերին Բրազիլիայում նախատեսված Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության (BRICS) գագաթնաժողովին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում