ՄՄարիամ Մխիթարյան

Դանիան թույլատրել է ավարտել «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցումը

Դանիան թույլատրել է ավարտել «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցումը

Դանիայի էներգետիկ գործակալությունը թույլատրել է կառուցել  «Հյուսիսային հոսք 2»-ը (Nord Stream 2): Դանիան վերջին երկիրն էր, որը «Գազպրոմին» թույլ չէր տալիս ավարտել ծրագիրը: Այն նախատեսում է գազային երկու ուղղություններով Ռուսաստանի ափերից Բալթիկ ծովով մինչև Գերմանիա հասցնել տարեկան 55 միլիարդ խմ գազ: Դանիան թույլատրել է խողովակաշարերի կառուցումը՝ առաջնային համարելով ընդերքի և շրջակա միջավայրի պահպանման խնդիրը: «Գազպրոմը» հաղորդել է, որ մինչ օրս Բալթիկ ծովի հատակի երկայնքով տեղադրվել է 2042 կմ գազատար, որը կազմում է ընդհանուր երկարության 83%-ը: «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցմանը դեմ է Ուկրաինան, որը վախենում է ռուսական գազի՝ Եվրոպա տարանցումից ստացվող շահույթի կորստից: Խողովակաշարերի հզորությունը կկրկնապատկի ռուսական գազի մատակարարումը Գերմանիա՝ շրջանցելով Ուկրաինայի տարածքը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում