ՄՄարիամ Մխիթարյան

Ժնևում աշխատանքն է սկսել Սիրիայի սահմանադրական հանձնաժողովը

Ժնևում աշխատանքն է սկսել  Սիրիայի սահմանադրական հանձնաժողովը

Սիրիայի սահմանադրական հանձնաժողովը, որի ստեղծումը համաձայնեցվել է 2018-ի հունվարին Սոչիում կայացած Սիրիայի խորհրդաժողովում, աշխատանքն է սկսել Ժնևում: Կոմիտեի հիմնական խնդիրն է սահմանադրական բարեփոխումների նախապատրաստումն ու դրա հիման վրա Սիրիայում ընտրությունների անցկացումը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է այդ նիստը, քանի որ Սիրիայի կառավարությունը հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու համար առաջին անգամ է հանդիպում ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Երկու հանդիպմանը մասնակցում է 150 պատվիրակ: Հանձնաժողովում ընդգրկված են սիրիական բոլոր համայնքների, այդ թվում՝ քրդերի ներկայացուցիչներ, բայց քուրդ-արաբական կոալիցիան՝ Սիրիական ժողովրդավարական ուժերը, ներկայացված չեն հանձնաժողովում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում