2028 թվականին Ռուբիոն կարող է առաջադրվել փոխնախագահի պաշտոնում. Politico

2028 թվականին Ռուբիոն կարող է առաջադրվել փոխնախագահի պաշտոնում. Politico

2028 թվականի ընտրություններում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարող է դառնալ Հանրապետական կուսակցությունից երկրի փոխնախագահի թեկնածու, եթե նախագահի թեկնածուն լինի գործող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Այդ մասին Politico-ին հայտնել է Վաշինգտոնի վարչակազմի աղբյուրը։

Ի դեպ, Ռուբիոն, ինչպես պարբերականին հայտնել են ԱՄՆ վարչակազմում, Վենսին համարում է ԱՄՆ ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփի ամենահավանական իրավահաջորդը 2028 թվականի ընտրությունում և պաշտպանում է նրա հնարավոր թեկնածությունը:

Թրամփը, խոսելով իր հնարավոր իրավահաջորդների մասին, ավելի վաղ աջակցություն էր հայտնել ինչպես Վենսին, այնպես էլ Ռուբիոյին: Ամերիկացի առաջնորդը հավաստիացրել է, որ չի մտածում նախագահական երրորդ ժամկետով առաջադրվելու մասին՝ չնայած նախկինում բազմիցս թույլ է տվել նման հնարավորություն: ԱՄՆ նախագահի պաշտոնավարումը սահմանափակվում է երկու ժամկետով ՝ համաձայն Սահմանադրության 22-րդ փոփոխության, որն ընդունվել է 1951 թվականին:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©