Gunvor-ը հետ է կանչել «Լուկօյլի» արտասահմանյան ակտիվները գնելու առաջարկը

Gunvor-ը հետ է կանչել «Լուկօյլի» արտասահմանյան ակտիվները գնելու առաջարկը

Կիպրոսում գրանցված Gunvor միջազգային նավթային առևտրային ընկերությունը հայտարարել է, որ հետ է կանչել «Լուկօյլի»՝ Ռուսաստանի խոշորագույն մասնավոր նավթագազային ընկերության արտասահմանյան ակտիվները ձեռք բերելու իր առաջարկը։

Gunvor-ի ներկայացուցիչները որոշումը հրապարակել են մոտ մեկ ժամ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը բացահայտել է Gunvor-ի կապերը Ռուսաստանի հետ և հրաժարվել է ընկերությանը տրամադրել գործունեության լիցենզիա մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը։

«Նախագահ Թրամփը հստակեցրել է, որ պատերազմը պետք է անհապաղ ավարտվի։ Քանի դեռ Պուտինը շարունակում է իր անիմաստ սպանությունները, Կրեմլի խամաճիկ Gunvor-ը երբեք չի ստանա գործունեության և շահույթ ստանալու լիցենզիա»,- նշել է նախարարությունը X-ի իր էջում։

Ընկերության ներկայացուցիչներն ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարությունն անվանել են «հիմնովին ապատեղեկատվություն և կեղծ», քանի որ, նրանց խոսքով՝ «Gunvor-ը միշտ բաց և թափանցիկ է եղել իր սեփականատերերի և բիզնեսի հարցում, ու ավելի քան մեկ տասնամյակ ակտիվորեն հեռանում է Ռուսաստանից՝ դադարեցնելով առևտուրը, համաձայն պատժամիջոցների, վաճառելով ռուսական ակտիվները և հրապարակայնորեն դատապարտում է պատերազմն Ուկրաինայում»։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©