ԿԿարմեն Ղուկասյան

Կարգալույծ է հռչակվել Տ․ Տարոն քահանա Հունանյանը

Կարգալույծ է հռչակվել Տ․ Տարոն քահանա Հունանյանը

Նոյեմբերի 6-ին Գարեգին Բ-ի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տ․ Տարոն քահանա Հունանյանը:

 

«Տնօրինության համար հիմք է ծառայել Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը, որով վերջինս՝

ա) Ինքնակամ լքել է իր ծառայության վայրը 2024 թվականի մայիս ամսից.

բ) Անտեսել է Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի հորդորներն ու հրահանգները և հարատևել կարգազանց ընթացքի մեջ.
գ) Մասնակցել է կարգազուրկ հռչակված Ստեփան Ասատրյանի կազմակերպած հակականոնական արարողությանը՝ մեղսակից դառնալով կարգալուծվածին.
դ) Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և ծառայակից եկեղեցականներին.
ե) Անարգալից վարքագիծ է դրսևորել եկեղեցական բարձրագույն իշխանության նկատմամբ և դրժել հնազանդության ուխտը։

 

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Վարդան Հունանյան ավազանի անունով»,- ասված է հաղորդագրությունում:
 
Հիշեցնենք՝ Տեր Տարոն քահանա Հունանյանը կանչվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Պարզաբանվել է, որ նա մասնակցել է Հովհաննավանքում տեր Արամի մատուցած պատարագին: Հանդիպումից հետո Հաղարծնի հոգևոր հովիվը հայտնել է, որ պահանջել են հանձնել հեռախոսը, ինքն էլ հրաժարվել է, որ այդ կազմով հանձնախումբը քննի իր ծառայողական ու անձնական հարցերը, նշել՝ հանձնախումբը նախ պետք է քննի իր կարգապահական հարցերը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում