ՄՄարիամ Մխիթարյան

Ֆիլիպիններին նոր հզոր թայֆուն է մոտենում

Ֆիլիպիններին նոր հզոր թայֆուն է մոտենում

Ֆիլիպիններում «Կալմաեգի» թայֆունի հետևանքով առնվազն 140 մարդ է մահացել՝ հայտնել է Ֆիլիպինների աղետների կառավարման գործակալությունը։ Եվս 127-ը դեռևս անհետ կորած է համարվում։ Ավելի քան 430 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։

Աղետն ազդել է երկրի ամենամեծ կղզային խմբերի՝ Լուսոնի, Վիսայասի և Մինդանաոյի 24 նահանգի վրա։ Շատ շրջաններում խախտվել է էլեկտրամատակարարումը, չեղարկվել են տասնյակ ավիաչվերթեր:

Նոյեմբերի 5-ին Ֆիլիպիններին հարվածած թայֆունն ուղեկցվել է փոթորկի ուժգնությամբ քամիներով, հորդառատ անձրևներով և մի քանի մետրանոց ալիքներով։ Ֆիլիպինների Pagasa օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ փոթորիկը թուլացել է, բայց քամու պոռթկումները դեռևս հասնում են ժամում մոտ 180 կիլոմետր արագության։

Միևնույն ժամանակ, օդերևութաբանները հայտնում են, որ Ֆիլիպիններին է մոտենում  նոր արևադարձային ցիկլոն։ Այն կարող է ցամաք հասնել ուրբաթ կամ շաբաթ օրը և հանգստյան օրերին վերածվել սուպերթայֆունի՝ ժամում առնվազն 240 կիլոմետր քամու արագությամբ հզոր արևադարձային փոթորկի։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում