ՄՄարիամ Մխիթարյան

Բաքվի Բիլաջարի կայարանից մեկնել է Հայաստան ղազախական հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը

Բաքվի Բիլաջարի կայարանից մեկնել է Հայաստան ղազախական հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը

Բաքվի Բիլաջարի երկաթուղային կայարանից մեկնել է ղազախական հացահատիկ տեղափոխող 15 վագոնանոց բեռնատար գնացք, որն այն տեղափոխում է Հայաստան։

Բեռն անցնում է Յալամա-Բիլաջարի-Հաջիգաբուլ-Բոյուկ Քյասիկ երթուղով։ Այնուհետև գնացքը կշարժվի դեպի Վրաստան, որտեղից կուղևորվի Հայաստանի Դալարիկ կայարան։

Գնացքը տեղափոխում է 1048,8 տոննա ցորեն։

Ավելի վաղ Ղազախստան կատարած այցի ժամանակ Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում