ՄՄարիամ Մխիթարյան

Ֆիլիպիններում «Կալմաեգի» թայֆունի զոհերի թիվն աճում է

Ֆիլիպիններում «Կալմաեգի» թայֆունի զոհերի թիվն աճում է

Ֆիլիպիններում «Կալմաեգի» թայֆունի հետևանքով առնվազն 66 մարդ է զոհվել, որից 6-ը երկրի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի կործանման հետևանքով, որը ուղարկվել էր փոթորկից տուժած նահանգներ՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Մնացածը զոհվել են ջրհեղեղներից, սողանքներից, շրջված ծառերից ու շինությունների փլուզումներից՝ հայտնել է Ֆիլիպինների աղետների կառավարման գործակալությունը։ Եվս 26 մարդ դեռևս անհայտ կորած է համարվում։ Ավելի քան 430000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։ Տարերքի պատճառով դադարեցվել է ավիահաղորդակցությունը և լաստանավերի երթևեկությունը։

Ֆիլիպիններին տարեկան հարվածում է մոտ 20 թայֆուն ու փոթորիկ։ Այնտեղ կան տասնյակից ավելի ակտիվ հրաբուխներ, և հաճախակի են տեղի ունենում երկրաշարժեր։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում