ԿԿարմեն Ղուկասյան

Փորձել էին վճարել կեղծ թղթադրամներով. Արարատի մարզի ոստիկանները ձերբակալել են երկու անձի

Փորձել էին վճարել կեղծ թղթադրամներով. Արարատի մարզի ոստիկանները ձերբակալել են երկու անձի

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 1-ին` ժամը 19.25-ին, Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տաքսու վարորդը հայտնել էր, որ Երևան-Երասխ ճանապարհի ռեստորանային համալիրի հաճախորդները վճարել են կեղծ թղթադրամով։

Հաղորդումը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին, մեկնել են բաժնից օպերատիվ խումբ, նաև՝ մարզի պարեկները։

Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ուղևորների ինքնությունը՝ Արտաշատի և Ոստան գյուղի բնակիչներ 33 և 32 տարեկան երկու տղամարդ:

Ըստ վարորդի՝ Արտաշատից ռեստորան տեղափոխելու համար իրեն փորձել են վճարել 20 և 50 հազարանոց թղթադրամներով, սակայն հասկանալով, որ կեղծ են, ինքը դրանք չի վերցրել։

«Ժամը 20.25-ին Երևան-Երասխ ճանապարհի Դիմիտրով գյուղի հատվածում տղամարդիկ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Արտաշատի բաժին: 32-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է երկու հատ 20 և երեք հատ 10 հազարանոց կեղծ թղթադրամներ, նաև՝ գաղտնի փականով դանակ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում