ՄՄարիամ Մխիթարյան

ԻՊ առաջնորդի մասին իրազեկողը կստանա 25 միլիոն դոլար

ԻՊ առաջնորդի մասին իրազեկողը կստանա  25 միլիոն դոլար

«Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի գտնվելու վայրը հայտնաբերելու և նրան ոչնչացնելու գործողությունը հնարավոր է եղել իրականացնել նրա մտերիմներից մեկի շնորհիվ: ԱՄՆ գաղտնի ծառայությունները մտադիր են հսկայական գումար վճարել իրազեկչին:

Ըստ The Washington Post-ի` այդ անձը համակարգել է Աբու Բաքր ալ Բաղդադիի տեղաշարժը Սիրիայում: Հատուկ գործողության պահին այս մարդը եղել է նույն տանը: ԻՊ առաջնորդի սպանությունից երկու օր անց նա ամբողջ ընտանիքով դուրս է բերվել Սիրիայից:

Պարբերականը նշել է, որ իրազեկիչը կարող է 25 միլիոն դոլար ստանալ, որը Ալ Բաղդադիի համար սահմանված գլխագին է: Ըստ թերթի, նա գործել է ոչ միայն փողի համար, այլև վրեժխնդրությունից դրդված, նրա մերձավոր ազգականներից մեկն իբր եղել է ԻՊ զինյալների զոհը:

WP-ն տեղեկություն չի հայտնում իրազեկչի քաղաքացիության և ազգության մասին, միայն նշում է, որ նա կապի մեջ է եղել Սիրիայի Դեմոկրատական ուժերի քրդերի հետ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում