ՄՄարիամ Մխիթարյան

Սպիտակ տունը փոխել է մամուլի կանոնները. Reuters

Սպիտակ տունը փոխել է մամուլի կանոնները. Reuters

Սպիտակ տան հավատարմագրված լրագրողները բախվել են նոր սահմանափակումների: Նրանց այլևս չի թույլատրվում ազատ մուտք գործել մամուլի ծառայության գրասենյակներ, այդ թվում՝ մամուլի քարտուղարի և հաղորդակցությունների բաժնի աշխատակիցների տարածք, որոնք գտնվում են Օվալաձև աշխատասենյակից ոչ հեռու: Մուտքն այժմ միայն նախնական պայմանավորվածությամբ է՝ տեղեկացնում է Reuters-ը։

Նախկինում լրագրողները կարող էին մուտք գործել տարածք առանց ավելորդ ընթացակարգերի՝ օպերատիվ մեկնաբանություն ստանալու կամ մանրամասներ ճշտելու համար։ Սակայն այժմ այցը հնարավոր է միայն Սպիտակ տան լիազոր ներկայացուցիչների հետ համաձայնեցմամբ։

Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչները բացատրել են, որ այս փոփոխությունները պայմանավորված են ներքին կառուցվածքային կարգավորումներով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում