ԳԳոհար Սիմոնյան

Արգենտինացի դիվանագետ Ռաֆայել Մարիանո Գրոսսին 24 ձայնով ընտրվել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար

Արգենտինացի դիվանագետ Ռաֆայել Մարիանո Գրոսսին 24 ձայնով ընտրվել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար

Այսօր արգենտինացի դիվանագետ Ռաֆայել Մարիանո Գրոսսին 24 ձայնով ընտրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն: 

Wall Street Journalի փոխանցմամբ՝ Գրոսսին փոխարինում է գործակալության նախկին գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոին, որը երկարատև հիվանդությունից հետո մահացել էր 2019թ. հուլիս ամսին: 

ՄԱԳԱՏԷ-ի նորընտիր ղեկավարի ամենաուժեղ մրցակիցը ռումինիացի Կորնել Ֆերուտան էր, որը ցայսօր փաստացի ղեկավարում էր գործակալությունը, բայց կառավարիչների խորհրդի  կողմից ընդամենը 10 ձայն ստացավ քվեարկության ժամանակ:

Գրոսսիի ընտրությունն, ի դեպ, աշխուժացրել է իրանական մեդիային․ այստեղ բոլոր ԶԼՄ-ները փոխանցում են ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղարի կոչը, որով նա հորդորում է փոփոխություններ մտցնել Իրանի նկատմամբ ՄԱԳԱՏԷ-ի քաղաքականության մեջ: 

Հիշեցնենք, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի պաշտոնավարման ժամկետը չորս տարի է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում