ՏՏաթև Խաչատրյան

Հունաստանում ՀՀ դեսպանը Միջազգային հարաբերությունների ինստիտուտում ներկայացրել է Վաշինգտոնում կնքված փաստաթղթերը և դրանց նշանակությունը

Հունաստանում ՀՀ դեսպանը Միջազգային հարաբերությունների ինստիտուտում ներկայացրել է Վաշինգտոնում կնքված փաստաթղթերը և դրանց նշանակությունը

Հոկտեմբերի 31-ին Հունաստանում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հյուրընկալվել է Պանդեոյի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում, որտեղ հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականությանը նվիրված դասախոսությամբ` «Հայաստան. արտաքին քաղաքականություն և տարածաշրջանային բալանսավորում» վերնագրով։ Այս մասին հայտնում է դեսպանությունը:

Միջոցառումը վարել է Պանդեոյի համալսարանի պրոֆեսոր Դիմիտրիս Տրիանդաֆիլուն։ Բացման խոսքով հանդես է եկել Միջազգային հարաբերությունների ինստիտուտի գործադիր տնօրեն Ինո Աֆենտուլին։

Դեսպան Տիգրան Մկրտչյանը մանրամասն ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված փաստաթղթերը և դրանց նշանակությունը Հայաստանի և տարածաշրջանի ապագայի համար։ Կետ առ կետ քննարկվել է Համատեղ հռչակագիրը։

Ներկայացվել է «Հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» նախագիծը՝ «Խաղաղության խաչմերուկի» համատեքստում։ Վերջինիս դեսպանն անդրադարձել է` ներկայացնելով ՀՀ և ԱՄՆ միջև ստորագրված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին հուշագիրը։

Դեսպանն այնուհետև քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարները և դրանց նշանակությունը տարաշածրջանային անվտանգության համար։

Այնուհետև անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ աննախադեպ բարձր մակարդակի վրա գտնվող երկխոսությանը, ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգին, Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը։

Մեծ նշանակություն է տրվել Հայաստան-Հունաստան համագործակցության խորացմանը և դրանց հեռանկարներին, այդ թվում և պաշտպանության ուղղությամբ։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի դեմ ուղղված հիբրիդային սպառնալիքներին։

Դասախոսությանը ներկա են գտնվել դիվանագետներ, փորձագետներ, ուսանողներ, լրագրողներ։ Դասախոսության ավարտին դեսպանը պատասխանել է ներկաների հարցերին։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում