ՄՄարի Կոստանյան

Նոյեմբերի 17-ին կհանդիպեն ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահները

Նոյեմբերի 17-ին կհանդիպեն ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահները

Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Սի Ցզինպինն ու Դոնալդ Թրամփը նոյեմբերի 17-ին կհանդիպեն Չիլիում՝ միջանկյալ առևտրական գործարք կնքելու համար:

Երկու երկրների ղեկավարները կհանդիպեն Սանտյագոյում՝ Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից հետո, այնուհետ միջանկյալ համաձայնագիր կստորագրեն՝ «եթե ամեն ինչ հարթ ընթանա»:

Ծրագրված  Է, որ մինչև երկու երկրների ղեկավարների հանդիպումը գործարքի առաջին փուլի հետ կապված աշխատանքը կավարտվի:

Առաջիկայում ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրական ներկայացուցիչները ևս մեկ հեռախոսազրույց կունենան:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում