ԱԱրամ Մարանդյան

«Էլեանորա» ՍՊԸ գազալցակայաններն ու բենզալցակայանները շահագործվել են առանց ստուգաչափման. դրանց գործունեությունը կասեցվել է

«Էլեանորա» ՍՊԸ գազալցակայաններն ու բենզալցակայանները շահագործվել են առանց ստուգաչափման. դրանց գործունեությունը կասեցվել է

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների ընթացքում «Էլեանորա» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայաններում և գազալցակայաններում (Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Երևանյան 98/1, ինչպես նաև Արարատի մարզ, Արտաշատ, Ազատավան և Մասիս, Երևան-Մեղրի 22/1) հայտնաբերվել են «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ։ Այս մասին հայտնում է տեսչական մարմինը:

Մասնավորապես արձանագրվել է, որ «Էլեանորա» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայաններն ու բենզալցակայանները շահագործվել են առանց ստուգաչափման, ինչի արդյունքում տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից արձակվել է կարգադրագիր՝ բենզալցակայանների և գազալցակայանների գործունեությունը կասեցնելու վերաբերյալ՝ մինչև նշված խախտումների վերացումը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում