Բեյրութում կայացել է հայ համայնքի պատմության ամենահուժկու ցույցը

Բեյրութում կայացել է հայ համայնքի պատմության ամենահուժկու ցույցը

Միջազգային մամուլն այսօրվա իրադարձություններից զատ լուսաբանում է նաեւ հայկական համայնքների միջոցառումները: Բուլղարիայից մինչեւ Ռուսաստան, Չեխիա, Իսպանիա ու Լիբանան՝ մամուլի ուշադրության կենտրոնում ցեղասպանության 100-րդ տարելիցի ոչ միայն հայաստանյան, այլ նաեւ սփյուռքյան միջոցառումներն են:

Հատկանշական է, որ որոշ հայտնի լրատվամիջոցներ, որոնք տատանվում էին պատմական իրադարձությունները կոչել իրական ու իրավական՝ «ցեղասպանություն» եզրույթով, Հռոմի պապի հայտնի ելույթից հետո, սկսեցին անվարան իրերը կոչել իրենց անուններով: Բեյրութում, օրինակ, այսօր կայացել է հայ համայնքի պատմության ամենահուժկու ցույցը: 

Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցում ժամը 19:15-ին 100 գուժկան ղողանջներից հետո, եկեղեցու բակից մեկնարկել է ջահերով երթ: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրված ապրիլքսանչորսյան միջոցառումները Չեխիայում մեկնարկել են Յիհլավա քաղաքում խաչքարի տեղադրմամբ, ապա շարունակվել տեղեկատվական սեմինարով: 

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում