ՄՄարիամ Մխիթարյան

Փարիզի դատախազը հաստատել է Լուվրի կողոպուտի գործով նոր ձերբակալությունները

Փարիզի դատախազը հաստատել է Լուվրի կողոպուտի գործով նոր ձերբակալությունները

Փարիզի դատախազ Լորա Բեկոն հաստատել է լրատվամիջոցների հաղորդագրությունները Փարիզի շրջանում ևս հինգ անձի ձերբակալման մասին՝ հաղորդում է BFMTV-ն։

Նա ասել է, որ նրանք ձերբակալվել են տարբեր շրջաններում։ Ձերբակալվածներից մեկը քննիչների հիմնական թիրախներից է եղել, նրա մասնակցությունը կողոպուտին հաստատվում է ԴՆԹ թեստով:

Դատախազը հույս ունի, որ մնացած չորսը հարցաքննության ժամանակ ցուցմունք կտան հանցագործության նախապատրաստման և իրականացման մանրամասների մասին։ Քննիչները ձերբակալվածներին պահում են խիստ հսկողության տակ՝ ասել է դատախազը և նշել, որ գողացված իրերը դեռևս չեն հայտնաբերվել։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում