ՄՄարիամ Մխիթարյան

Լուվրի անվտանգությունը «չի համապատասխանում ժամանակակից չափանիշներին». Ֆրանսիացի սենատորներ

Լուվրի անվտանգությունը «չի համապատասխանում ժամանակակից չափանիշներին». Ֆրանսիացի սենատորներ

Ֆրանսիացի սենատորների պատվիրակությունն այցելել է Լուվրի թանգարան, որտեղ հոկտեմբերի 19-ին տեղի էր ունեցել համարձակ կողոպուտ: Սենատորները քննադատել են Լուվրի անվտանգության համակարգը՝ նշելով, որ այն «չի համապատասխանում ժամանակակից չափանիշներին»: Նրանք կոչ են արել համապատասխան մարմիններին հնարավորինս շուտ սկսել լայնածավալ վերանորոգումները:

Լուվրի նշանակալի մշակութային և նյութական արժեք ներկայացնող իրերի ցերեկային գողությունը ցնցել է աշխարհը՝ թե՛ իր հանդգնությամբ, թե՛ մարտաֆիլմի նման մանրամասներով: Գողերը 8 րոպեում գողացել են 88 միլիոն եվրո արժողությամբ զարդեր՝ Նապոլեոնի և կայսրուհի Ժոզեֆինի հավաքածուից՝ գրում է Euronews-ը:

Կողոպուտին մասնակցել է 4 անձ, որից երկուսին ոստիկանությունը ձերբակալել է: Հարուցվել է քրեական գործ՝ դավադրության և կազմակերպված գողության մեղադրանքով, որը կարող է հանգեցնել խոշոր տուգանքների և երկարատև ազատազրկման։

Մասնագետները նշել են, որ ամենաբարդ խնդիրը թանկարժեք իրերի վերադարձն է: Ֆրանսիայի իշխանությունները զարդերը ներառել են Ինտերպոլի «գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում, որտեղ գրանցված է շուրջ 57 հազար անհետացած մշակութային արժեք:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում