ՄՄարի Կոստանյան

Մեկ գիշերում Կալիֆոռնիայի հրդեհների տարածքն ավելացել է 5 անգամ

Մեկ գիշերում Կալիֆոռնիայի հրդեհների տարածքն ավելացել է 5 անգամ

Կալիֆոռնիայում անտառային հրդեհները կայծակնային արագությամբ են տարածվում: Լոս Անջելեսում կրակի նոր օջախների տարածքը մեկ գիշերվա ընթացքում ավելացել է հինգ անգամ՝ կազմելով 150 հա: Հրդեհները մոտեցել են սպորտի ու շոուբիզնեսի աստղերի առանձնատներին: Նահանգի իշխանությունները սկսել են ավելի քան 3 հազար տան բնակիչների տարհանումը: Իր  առանձնատնից ստիպված հեռացել է նաև հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Առնոլդ Շվարցենեգերը: Միաժամանակ՝ նահանգի հյուսիսում կրակը ոչնչացրել է մոտ 100 շինություն: ԱՄՆ արևմտյան ափամերձ շրջանում առանց էլեկտրաէներգիայի է մնացել ավելի քան 1 միլիոն բնակիչ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում