ԱԱննա Զախարյան

Սենսացիոն նորություն Կտրիճ Ներսիսյանից. ինչու նա չի կարող կարգալույծ անել տեր Արամին. Նիկոլ Փաշինյան

Սենսացիոն նորություն Կտրիճ Ներսիսյանից. ինչու նա չի կարող կարգալույծ անել տեր Արամին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և մանրամասնել, թե ինչու կաթողիկոսը չի կարող կարգալույծ անել Տեր Արամին:

«Ըստ էության սենսացիոն նորություն Կտրիճ Ներսիսյանից, նա հիշել է, որ ՀԱԵ-ն ունի Կանոնագիրք, որին հղում անելով փորձում է հիմնավորել, որ տեր Արամ Ասատրյանը չի կարող պատարագ մատուցել Հովհաննավանքում,  այն հիմնավորմամբ, որ կարգալույծ է հռչակված:

Հենց այստեղ է խնդիրը, որ «Կանոնագիրք Հայոց»-ի համաձայն Կտրիճ Ներսիսյանը չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև դրժել է կուսակրոնության ուխտը և այդ փաստի բերումով կարգալույծ է»,- մասնավորապես ասել է վարչապետն ու տեղեկացրել, որ այս կիրակի ևս Հովհաննավանքում պատարագի կմասնակցի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում