ՄՄարի Կոստանյան

Սիրիայի կառավարության պատվիրակությունը մեկնել է Ժնև

Սիրիայի կառավարության պատվիրակությունը մեկնել է Ժնև

Սիրիայի կառավարության պատվիրակությունը ժամանել է Ժնև՝ մասնակցելու արաբական երկրի սահմանադրության հարցը քննարկելու նպատակով ստեղծված հանձնախմբի հանդիպմանը: Բանակցությունները կմեկնարկեն հաջորդ չորեքշաբթի, որին կմասնակցի հանձնաժողովի 150 անդամից բաղկացած ընդլայնված կազմը: Այնուհետև քննարկումներ կծավալվեն նեղ մասնագիտական կազմով, որը բաղկացած է 45 անդամից:

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական խմբի կազմում ընդգրկված է Սիրիայի կառավարության, քաղաքական այլ ուժերի և քաղաքացիական հասարակության 15-ական ներկայացուցիչ: ՄԱԿ-ում Սիրիայի հարցերով հատուկ բանագնացը հայտնել է, որ հանձնախմբի աշխատանքը հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության ու ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի՝ Սիրիայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու միասնության հիմնարար սկզբունքների վրա:  

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում