ԱԱնժելիկա Ժամհարյան

Հայաստանին անհրաժեշտ են բարձր պատրաստվածություն ունեցող, բարեվարք լրագրողներ. դեսպան Մկրտչյանը Նյու Յորքում միջոցառման է մասնակցել

Հայաստանին անհրաժեշտ են բարձր պատրաստվածություն ունեցող, բարեվարք լրագրողներ. դեսպան Մկրտչյանը Նյու Յորքում միջոցառման է մասնակցել

Հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի գալա երեկոյին, որը նվիրված է եղել լրագրության մագիստրոսական նոր կրթական ծրագրի մեկնարկին և «Նոր սերնդի ձայնը․ փոխակերպելով Հայաստանի մեդիա միջավայրը ՀԱՀ-ի հետ» արշավին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը:

«Միջոցառման ուղերձը հստակ էր՝ Հայաստանին անհրաժեշտ են բարձր պատրաստվածություն ունեցող, բարեվարք լրագրողներ, որոնք տիրապետում են ժամանակակից մեդիա գործիքներին։ Սա հնարավորություն կտա արդյունավետորեն հնչեցնել Հայաստանի ձայնը միջազգային հարթակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում